News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Տնտեսական դաշտում փոփոխություններ իրականացնելը կախված է ամբողջ թիմից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱՊ գործարանի սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը:

«Խաղի մեջ կա «տրիներ» եւ խաղացողներ, երբ թիմը հաղթում է, առաջինը շնորավորում են  տրիներին:  Այսօր այս կառավարության տրիները Սերժ Սարգսյանը չի, ոնց որ նշեց Սերժ Սարգսյանը, էս տնտեսության տրիները կառավարության ղեկավարն  է…. Ես ռեալ եմ ասում` մեր տնտեսությունը պետք է հստակ բոլոր տնտեսական ճյուղերում գույքագրում անի` սկսած գյուղատնտեսությունից: 13 տարի Ագզային ժողովում խնդրում եմ բոլոր կառավարության ղեկավարներին, ասում եմ` գյուղատնտեսական գույքագրում արեք:  Ինչքան հող ունենք, ինչքանը չի մշակվում, ինչքանը պիտի մշակենք, ինչ տեխնիկա է պակաս, ինչ կարող ենք արտադրել, որ կարողանանք արտահանել»,-թվարկեց պատգամավորը:

Նրա խոսքով` տնտեսության զարգացման առաջին քայլը հարկային բեռի թեթեւացումն է:

«Դեռ հին հռոմեական ժամանակներում, երբ ֆինանսնների նախարարը Կեսարին զեկուցել է՝ հարկերը չի հավաքվում, ինչ պիտի անեն, Կեսարը պատասխանել է` հարկերի թեթեւացում պիտի արվի,ինչ պիտի արվի: Այսինքն. ավելի լավ է արտադրողը տասը միավոր արտադրանքից հարկ տա, քան մեկ միավոր: Առաջին դեպքում գոնե տասը աշխատող ավել կպահի: Անձից շատ բան է կախված, ով իր տեղում աշխատում է: Եկեք անընդհատ պատճառ ման չգանք, բոլորս ենք հասցրել տնտեսությունը էս վիճակին»,- պատկերավոր ասել է իշխանության ներկայացուցիչը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ