Ղարաբաղյան հակամարտության հարցում համաձայնության գալու համար ոչ մի պայման չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
Հարցին, թե որքանով է հիմա հնարավոր խաղաղության համաձայնագրի կնքումը, քաղաքագետը պատասխանեց, որ տեսանելի ապագայում նման հնարավորություն չի տեսնում: «Խաղաղության եւ հակամարտության լուծման անհրաժեշտության մասին հայտարարությունները վաղուց են հնչում թե՛ ռուսական կողմից, թե՛ ամերիկյան, թե՛ ընդհանուր առմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբում: Սակայն դա ոչի մի բանի չի հանգեցրել»,- ընդգծել է Ալեքսանդր Սկակովը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում հայտարարել էր, որ ժամանակն է Ղարաբաղում խաղաղություն հաստատել: «Ոչ մի համաձայնագիր «առանց Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու կամ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունների չի լինի»,- միաժամանակ ասել էր Ուորլիքը: