News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Աշխարհում առաջին կինը, որը նվաճել է Էվերեստը, ճապոնացի ալպինիստ Ձյունկո Տաբեին երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է, հայտնում է Kyodo գործակալությունը:

Նշվում է, որ 77-ամյա կինը վերջին տարիներին պայքարում էր ստամոքսի քաղցկեղի դեմ:

Տաբեին աշխարհի ամենաբարձր գագաթ բարձրացել է 1975 թվականին: 1992 թվականին նա դարձել է առաջին կինը, որը մտել է Յոթ գագաթների ակումբի մեջ՝ մարդկանց ոչ պաշտոնական միավորում, որոնք նվաճել են 6 մայրցամաքների  ամենաբարձր լեռնագագաթները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ