News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոր կառավարության ծրագիրը հեղափոխական ծրագիր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը:

«Հեղափոխական ծրագիր է, կան այնպիսի բաներ, որ նախորդում չեն եղել: Ծրագիրը շատ կարեւոր է, բայց կարեւորը իրագործումն է: Ցանկացած լավ ծրագիր, եթե ճիշտ չի իրագործվում, բնականաբար, ոչինչ չարժի»:

ՀՀԿ-ական պատգմավորին մասնավորապես հույս է ներշնչում այն հանգամանքը, որ Կարեն Կարապետյանը կախված չէ իր աթոռից, հետին մտքեր չունի եւ կփորձի իր խոստումները կյանքի կոչել:

«Կարեն Կարապետյանի ելույթին հետեւելով` տեսնում եմ մի մարդու, որը չի վախենում աթոռը կորցնելուց, իսկ դա դրական է, եւ կարծում եմ` կփորձի ինչ-որ բան իրականացնել, հետին մտքով որեւէ բան չի ասում»:

Անդրադառնալով երկրում ստեղծված ծանր տնտեսական վիճակին` ասել է. «Ինչի եք մտածում, որ երկրում ոչ մի լավ բան չի արվել, երկիրը կործանվե՞լ է…. տնտեսությունը մի կերպ է շնչում, որովհետեւ ամբողջ աշխարհում նույն վիճակն է, համաշխարհային ճգնաժամ է, մի տեղ մի քիչ ավել, մի տեղ մի քիչ պակաս»:

Հարցին`այս  իրավիճակում իշխող Հանրապետական կուսակցությունը կարժանանա քաղաքացու վստահության քվեին, պատասխանել է սեփական օրինակով:

«Ես ունեմ իմ ընտրատարածքը, որտեղ իմ շփումները եղել են մինչեւ էսօր, ես եթե գնացի ընտրությունների քարոզարշավին, դե մեծամասնական ընտրակարգ արդեն չկա, եթե ես գնացի, բնականաբար, ես ներկայանալու եմ ՀՀԿ անդամ եւ կոչ եմ անելու ձայն տան կուսակցությանը, եթե ինձ հավատան, ձայն կտան, եթե չէ,  ձայն չեն տա»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ