News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բելառուսի ԱԳ նախարարություն է կանչվել Ուկրաինայի գործերի հավատարմատար Վալերի Ջիգունը, որին բողոքի նոտա է հանձնվել Կիեւում «Բելավիա» օդանավի միջադեպի հետ կապված: Այս մասին հայտնում է «ԲելաՊԱՆ»-ը:

Բելառուսի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված է, որ նոտայում բելառուսական կողմն իր բողոքն է հայտնել հոկտեմբերի 21-ին Կիեւ-Մինսկ կանոնավոր չվերթ կատարող «Բելավիա» ավիաընկերության բելառուսական օդանավը հարկադիր վերադարձնելու Ուկրաինայի քաջատեղյակ մարմինների գործողությունների հետ կապված: ԱԳՆ նոտայում ընդգծվել է, որ բելառուսական կողմը պաշտոնական ներողություն է ակնկալում եւ պահանջում է բոլոր ֆինանսական ծախսերի եւ ուկրաինական կողմի գործողությունների հարուցած ծախսերի փոխհատուցում:

Բելառուսի ԱԳ նախարարությունը Ուկրաինայում իր դեսպան Իգոր Սոկոլին նաեւ հանձնարարել է բողոքի համանման նոտա հանձնել Ուկրաինայի ԱԳՆ-ին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին «Բոինգ 737-800»-ը, որը Կիեւ-Մինսկ երթուղով В2-840 չվերթ էր իրականացնում, ստիպված է եղել վերադառնալ թռիչքի մեկնարկային օդանավակայան: Օդանավում եղել է 136 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ:

Բելառուսի օդային տարածք մտնելուն 50 կմ էր մնացել, երբ թռիչքների կառավարման  կենտրոնից օդանավի հրամանատարին հրահանգել են անմիջապես վերադառնալ թռիչքի մեկնարկային օդանավակայան՝ առանց պատճառը բացատրելու: Նաեւ հայտարարվել է, որ հրահանգը չկատարելու դեպքում օդ կբարձրանան կործանիչներ: Վայրէջքից հետո Ուկրաինայի իրավապահ մարմինները օդանավից իջեցրել են Հայաստանի քաղաքացի մի ուղեւորի: Վերալիցքավորվելուց հետո օդանավը Մինսկ է թռչել եւ հաջողությամբ վայրէջք է կատարել ազգային օդանավակայանում:

Ուկրաինայի իրավապահ մարմինները ձերբակալված ուղեւորին ազատ են արձակել, եւ նա ժամը 19-ին Մինսկ է թռչել այլ չվերթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ