News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչական դատարանը մերժել է Սեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանի` Սեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու բողոքը:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուդիկ Ղուկասյանը: Նա շեշտեց, որ ինքը դատարան էր ներկայացրել ընտրակեղծիքների վերաբերյալ աղաղակող փաստեր, որոնք իրականացրել են նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանի կողմնակիցները:

Հարցին` պատրաստվո՞ւմ է հրապարակել այդ աղաղակող փաստերը, հորդորեց սպասել մինչեւ երկուշաբթի: «Դեռ կտեսնենք` ինչ կանենք, երկուշաբթի կերեւա, ամեն ինչ պարզ կլինի երկուշաբթի օրը, մի քիչ սպասեք»:

Թե ինչու չի շտապում հրապարակել իրենց արձանագարած ընտրակաշառքի դեպքերը, չմանրամասնեց, վստահեցրեց, որ  կուսակցությունից իր վրա ճնշում չի եղել:

Հիշեցնենք, որ Սեւանի համայնքապետի ընտրություններում երեք թեկնածու էր առաջադրվել, սակայն հիմնական մրցապայքարը Սարգիս Մուրադյանի եւ Ռուդիկ Ղուկասյանի միջեւ էր։  Վերջինս կատաղի պայքար ծավալեց իր մրցակցի դեմ, քանի որ հարազատ կուսակցությունը որոշեց սատարել անկուսակցական Մուրադյանին, իսկ ինքը լինելով ՀՀԿ–անդամ՝ մնաց անպաշտպան։ Ռուդիկ Ղուկասյանը իր կարիերայի ձախողման մեջ մեղադրում է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, որն իր վաղեմի հակառակորդն է։ Իսկ Ռաֆիկ Գրիգորյանը Ռուդիկ Ղուկասյանի մասին խոսելիս՝ մատնանշում է Սեւանի անհետացած ստորգետնյա խողովակների  գողության դեպքով հարուցված քրեական գործը, որի շրջանակում ընտրապայքաքարի թեժ փուլում ոստիկանական խմբով Մարտունու քննչական  ծառայություն բերման ենթարկվեց դեռեւս գործող քաղաքապետ Ղուկասյանին։ Ի դեպ, տեղեկություններ են շրջանառվում, որ  մի քանի քրեական գործ կա հարուցված, որոնց Ղուկասյանը դեռեւս վկայի կարգավիճակով է առնչվում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ