Լոնդոնում երկհարկանի ավտոբուսը երկաթգծային կամրջին է բախվել։ Տուժել է 26 մարդ, հայտնում է Reuters–ը։
Գործակալության տվյալներով 5 մարդու հիվանդանոց են տեղափոխել, ընդհանուր առմամբ այն վիրավորումները, որոնք ստացել են ավտոբուսի ուղեւորները, կյանքի համար սպառնալիք չեն ներկայացնում։ Հիմա ոստիկանությունը փորձում է պարզել վթարի պատճառները։