News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի եւ Վենեսուելայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Նիկոլաս Մադուրոն Բաքվում քննարկել են համագործակցության ուղղությունները: «Թրենդ»-ը հայտնում է որ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, թե իր այցն Ադրբեջան երկկողմանի կապերի զարգացման ճանապարհ կհարթի:

Կողմերը քննարկել են առեւտրի, ներդրումների, էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Զրույցի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել ՕՊԵԿ անդամ եւ այդ կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների միջեւ համագործակցության հարցերի վերաբերյալ՝ համաշխարհային շուկայում նավթի գների կայունացման տեսանկյունից:

Բանակցությունների արդյունքում ստորագրվել է 3 համաձայնագիր: Երկու երկրների նախագահները համատեղ հայտարարություն են ստորագրել, իսկ ԱԳ նախարարները՝ ԱԳ նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի վերաբերյալ հուշագիր:

Նրանք նաեւ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել  դիվանագիտական, ծառայողական եւ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար վիզայի պահանջից ազատելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ