News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպայում վերջին շրջանում սաստկանում են հակահամակարգային շարժումները, որոնք հանդես են գալիս եվրաինտեգրման եւ ավանդական քաղաքական համակարգերի դեմ: Այս մասին հոկտեմբերի 22-ին հայտարարել է Չեխիայի վարչապետ եւ Չեխիայի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Բոգուսլավ Սոբոտկան՝ Բրատիսլավայում ելույթ ունենալով Սլովակիայի «Ուղղությունը՝ սոցիալական դեմոկրատիա» կուսակցության ծրագրային համաժողովում: Այս մասին հայտնում է České noviny-ը:

Նրա խոսքով՝ Եվրոպայում քաղաքականապես շարժումներ են հասունանում, որոնք ուղղված են եվրոպական ինտեգրման տապալմանը:

Չեխիայի վարչապետը մայրցամաքի համար գլխավոր սպառնալիք է համարում ինտեգրված Եվրոպայի աստիճանական քայքայման ձգտումը: «Ներկա համագործակցության եւ միասնական շուկայի միակ այլընտրանքը ազգային մրցակցությունն է, երկրների միջեւ առճակատումը եւ հովանավորչությունը»,- հայտարարել է Սոբոտկան:

Նրա խոսքով՝ սոցիալ-դեմոկրատներն այժմ պետք է ավելի լավ ունկնդրեն բնակչության միջին եւ ցածր շերտերի ներկայացուցիչների, փոքր բիզնեսի սեփականատերերի, թոշակառուների եւ երիտասարդների  մտքերին ու ձգտումներին: Սոբոտկայի կարծիքով՝ սոցիալ-դեմոկրատները պետք է ապահովեն մարդկանց հաջողությունն ու անվտանգությունը, նաեւ պաշտպանեն ազատությունն ու լիբերալ ժողովրդավարությունը, որին սպառնում են պոպուլիստները, օլիգարխները եւ այլատյացները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ