Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավորված 20-ամյա Հրանտ Գասպարյանը շարունակում է բուժում ստանալ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության բաժանմունքում: NEWS.am-ին հիվանդանոցից հայտնեցին, որ 20-ամյա երիտասարդի վիճակն այս պահին բավարար է:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության բաժանմունքում են նաեւ Mercedes Benz Sprinter-ի վարորդ Գագիկ Ստեփանյանն ու Վարսեր գյուղի մեկ այլ բնակչուհի Շահանե Ս.-ն:
Վարորդն ունի ողնաշարի եւ գլխուղեղի վնասվածքներ, նա բուժումը կշարունակի հիվանդանոցում: Իսկ մեկ այլ ուսանողուհու՝ Շահանեի վիճակն արդեն լավ է, նա շուտով դուրս կգրվի հիվանդանոցից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմանում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել էր Վարսեր գյուղի 18-ամյա բնակչուհիՀռիփսիմե Գասպարյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: