News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Համոզված եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի մեջ խիստ անհրաժեշտ է մաքսիմալ վերացնել այն միջավայրը, որը ստեղծում է այդ հնարավորությունը, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարելով, N-եորդ կոռուպցիայի դեմ կառույց ստեղծելով կոռուպցիան չի վերանում, եթե միջավայրը չի փոխվում: Հայկական մի շարք հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ հարցին։

«Մեր կարծիքով մանրամասն գրել ենք, թե ինչ գործողություններ ենք անելու, որպեսզի այդ հնարավորությունը մինիմումի բերենք թե՛ հարկային և մաքսային դաշտում, թե՛ կառավարության որոշումների դաշտում, թե՛ գնումների դաշտում, թե՛ օտարերկրյա ֆինանսավորման դաշտում, թե՛ բիզնեսի համար հավասար և պարզ պայմաններ ստեղծելու դաշտում»,- ասել է վարչապետը ՝ հեռուստաընկերություններին տրված հարցազրույցում:

Հարցին՝ թե կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ կար և ծրագրում ասված է, որ նրա կազմը պետք է վերանայվի, ո՞վ պետք է դուրս գա և ո՞վ պետք է մտնի այդ կազմի մեջ, վարչապետը նշեց. «Տեսեք, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը, կարծում եմ, որ այս պահին անհրաժեշտ կառույց է: Մենք պետք է ֆիքսենք, որ այն կառույցները և այն միջավայրը, որը որ կա, իդեալական չէ, այդ իսկ պատճառով մի կառույց է ստեղծվում, որը փորձում է համախմբել, ամփոփել, ախտորոշել և որոշակի որոշումներ տալ: Մենք հիմա փորձում ենք այնտեղ ներգրավել հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի և դաշտը բաց լինի, և կառավարության անդամները, ճիշտ ասած, իրենց առօրյայի մեջ այնքան զբաղված են կամ այնքան զբաղված պետք է լինեն, որ գուցե և արտաքին դաշտից ազդակները չստանան: Սա է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ