News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հինգ, տասը, տասնհինգ տարի հետո մեր երկիրը տեսնում եմ հայկական: Հայկական մի շարք հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով  այն հարցին, թե ինչպիսի պետություն է ցանկանում տեսնել Հայաստանը հինգ, տաս, տասնհինգ տարի հետո։

Կարեն Կարապետյանի խոսքով՝ որեւէ իդեալական կառավարման բանաձեւ չկա, որ դու կարող ես մի երկրից վերցնել եւ մի այլ երկրի վրա ադապտացնել: «Ավելի ճիշտ ադապտացնել կարող ես, բայց կրկնօրինակել չես կարող: Այդ իսկ պատճառով, ԵԱՏՄ-ի վերաբերյալ, մենք՝ հայերս, շատ հետաքրքիր և տաղանդավոր ազգ ենք, բայց շատ դեպքերում մեզ պրագմատիզմը պակասում է: ԵԱՏՄ պե՞տք էր մտնել, թե չէ»:

Հարցին, թե պետք էր Հայաստանին այդ անդամակցությունը, վարչապետը տվեց դրական պատասխան. «Իմ համոզմունքով՝ այո, ասեմ ինչու, որովհետև մենք դառնում ենք մի ակումբի անդամ, որտեղ շուկան մեծանում է և որտեղ մեր պոտենցիալ կարողությունները տեղաբաշխելը մաքսիմալ հնարավոր է»:

Դիտարկմանը, որ Հայաստանն  առայժմ չենք շահել այդ անդամակցությունից, Կարապետյանը նշեց.  « Ճիշտ եք, բայց որևէ անալիտիկա չկա՝ ի՞նչ կլիներ, եթե այնտեղ չմտնեինք այս ճգնաժամային իրավիճակում, այն շուկայի վերաբերյալ, որի վրա մենք աշխատում ենք։ Պատկերացնենք՝ մենք ԵԱՏՄ-ի շուկայի մեջ լինեինք, մեր ապրանքը հիմնականում ուղղված լիներ դեպի այդ շուկաները և ի՞նչ կլիներ, եթե մենք ԵԱՏՄ-ի անդամ չլինեինք: Այդ անալիտիկան չկա: Երկրորդը, լինելով ԵԱՏՄ-ի շուկայում՝ մենք բացառո՞ւմ ենք այլ շուկաներում աշխատելը, ոչ: Մենք այլ շուկաներ գրավելու մեծ պոտենցիալ ունենք և ինչ որ ձևով ԵԱՏՄ-ն մեզ խանգարո՞ւմ է, իհարկե, ոչ: Այդ իսկ պատճառով մենք կարո՞ղ ենք ԵԱՏՄ-ի անդամակցությունից օգտվել՝ հիմնականում մեզնից է կախված: Եթե մենք այդքան էլ չենք օգտվում, մեղքը գցել ուրիշների վրա, կարծում եմ, ճիշտ չէ: Մենք մեկի հետ ընկերություն անելուց անպայման ինչ որ մեկի դեմ չենք անում չէ ընկերությունը: Եվ ուրիշների հետ ընկերակցելը չի բացառվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ