News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 22-ին պետական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այցի շրջանակներում նախատեսված են Նորին Վսեմություն արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, աշխատանքային ճաշ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչպես նաեւ այցելություններ Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Մայր Տաճար, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարան եւ թանգարան, Խոր Վիրապի վանք, Սուրբ Գրիգոր Նարեկացի կաթողիկե եկեղեցի, մայրաքաղաքի հատուկ կարիքներով երեխաների թիվ 2 դպրոց, Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի դեսպանություն:

Հանրապետության Նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ Նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանը եւ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հանդես կգան հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ