Իրաքի Քիրքուք քաղաքի վրա ԻՊ գրոհայինների կողմից հոկտեմբերի 22-ին հարձակման հետեւանքով զոհվել է 80, վիրավորվել 170 մարդ: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ուժերին:
Բրիգադային հրամանատար Խաթաբ Օմարի խոսքով՝ գրոհայինները հարձակումների շարք են սկսել քաղաքի վրա, որի կենտրոնում ահաբեկիչների եւ ուժայինների միջեւ մի քանի օր շարունակ բախումներ են տեղի ունենում:
Նշենք, որ հոկտեմբերի 21-ին նույնպես ԻՊ գրոհայինները հարձակվել էին Քիրքուքի վրա՝ գրոհելով վարչական շենքերն ու էլեկտրակայանը: Իրաքի անվտանգության ուժերը հետ են մղել գրոհը: