News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարից տուժած Հայաստանի քաղաքացիներին Վլադիկավկազի եւ Բեսլանի հիվանդանոցներում պատշաճ բուժօգնություն է ցուցաբերվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հյուսիսային Օսիայի հայ համայնքի փոխնախագահ, ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Հրանտ Խաչատրյանը՝ անդրադառնալով վթարված ավտոբուսից տուժած Ավագ Ծատինյանի հայտարարությանը, թե Վլադիկավկազի թիվ 2 հիվանդանոցում իրեն պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել:

«Ես անձամբ օրական երկու անգամ գնացել եմ հիվանդանոց, տեսակցել եմ Ավագ Ծատինյանին, նրան մեր եւ բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն է տրվել: Դեղ էլ ենք առել, գումարով էլ, սննդով էլ օգնել ենք, հայ համայնքը 20 հազար ռուբլի է տվել, ինքն էլ ստորագրել է: Նրա հետազոտումը Հայաստանից ժամանած մասնագետների ներկայությամբ է կատարվել, այնուհետեւ տրվել են հրահանգներ նրա հետագա բուժման վերաբերյալ: Ամեն ինչ արվել է, անհնարինը հնարավոր են դարձրել»,-ասաց Հրանտ Խաչատրյանը:

Հյուսիսային Օսիայի հայ համայնքի փոխնախագահը նշեց, որ վթարի օրը Վլադիկավկազի թիվ 2 հիվանդանոց է տեղափոխվել 27 տուժած, այդ պատճառով էլ հնարավոր է, որ բժիշկները չեն հասցրել բոլոր տուժածներին միանգամից անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել. «Ասում է՝ փորը ծակել են առանց անզգայացման, այդ օրը միանգամից 27 տուժած է տեղափոխվել իրենց մոտ եւ, հնարավոր է, շատ խառը իրավիճակ է եղել, իրեն սրսկել են ու ինքը դա չի հիշում:  Տվյալ հիվանդանոցում, որտեղ ինքը պառկած է եղել, ակնաբուժության կորպուսում տեղ չի եղել եւ նրան այլ տեղ են պառկեցրել, սակայն անընդհատ բժիշկների հսկողության տակ է եղել: Կինն ասում էր՝ ես ուզում եմ իմ ամուսնուն տանեմ Հայաստան, բայց բժիշկները, նրա առողջական վիճակի հետ կապված, չէին թույլատրում տեղափոխումը, սակայն անհրաժեշտ հետազոտություններից, մեր բանակցություններից հետո ամեն ինչ արել ենք, որ կազմակերպվի նրա տեղափոխումը»:

Հրանտ Խաչատրյանն Ավագ Ծատինյանի անվան հետ կապված թյուրիմացությունը կապեց ռուսերեն թարգմանության հետ. Ավագ Ծատինյանը թարգմանվել է Արեն Սաինյան, այդպես էլ տեղեկատվությունը հրապարակվել է:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Մոսկվա-Երեւան երթուղու վթարված ավտոբուսի երկրորդ վարորդը նշել էր, որ Վլադիկավկազի հիվանդանոցում իրեն պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել: 31-ամյա Ավագ Ծատինյանը պատմել էր, որ վթարից հետո 4 օր հիվանդանոցում անօգնական պառկած է եղել, իսկ սնունդով եւ հագուստով օգնել են հիվանդասենյակում գտնվողները: Նրա խոսքով՝ Վլադիկավկազի հիվանդանոցում իրեն էնդոսկոպիկ հետազոտության են ենթարկել առանց անզգայացման: Ավագ Ծատինյանին կինն ավտովթարից մի քանի օր անց է կարողացել գտնել՝ անվան հետ կապված թյուրիմացության պատճառով: Վարորդի անունը ե՛ւ ռուսական կողմը, ե՛ւ հայկական կողմը ցուցակում Արեն Սաինյան էին հրապարակել՝ Ավագ Ծատինյանի փոխարեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 14-ին, Ռուսաստանում Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515  համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Ավտովթարից տուժել է 27 մարդ, մահացել է 5-ը, այդ թվում՝ վարորդը: Մահացածներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են, 3-ը՝ ՌԴ-ի: Տուժածների թվում 4-ը երեխաներ են. նրանցից մեկի վիճակը ծանր է:

Այս պահին Ռուսաստանի հիվանդանոցներում եւս երկու հայ տուժած է բուժվում։ Հայաստան տեղափոխվածները բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ