BMW գերմանական ավտոկոնցեռնը մանրամասներ է ներկայացրել իր ամենախնայող սեդանի՝ BMW 530e-ի մասին: Էկոլոգիապես մաքուր նորամուծությունը, որը BMW iPerformance մեքենաների ընտանիքին է պատկանում, 100 կմ ճանապարհի համար սպառում է 2 լիտր վառելիք: BMW 530e հիբրիդի վաճառքը կմեկնարկի 2017-ի գարնանը:
BMW 530e սեդանն ունի նույն շարժիչը, ինչ որ «կրտսեր» սերնդի մոդել BMW 330e-ն: Դա 2.0 լ ծավալով բենզինի տուրբոշարժիչ է, որն ունի 184 ձիաուժ հզորություն: Այն ունի նաեւ 95 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչ: Ընդհանուր հզորությունը 252 ձիաուժ է: Բացի այդ, հիբրիդային շարժիչն ունի 9.2 կՎտ/ժ տարողությամբ մարտկոց, հայտնում է Uincar-ը: