News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2016 թվակաի արդյունքնրով Արժույթի միջազգային հիմադրամը Հայաստնաում 3,2 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում: 2017-ի համար սպասվում է  3,4-տոկոսանոց աճ: Այդ մասի ասված է  ԱՄՀ՝ Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների համար տարածաշրջանային կանխատեսման մեջ:

Հայաստանին օգնել է արտահանման՝ սպասվածից ավելի արագ վերականգնողական աճը դեպի Ռուսաստան (սրա շնորհիվ 2016 թ առաջին կիսամյակում ընդանուր արտահանումն աճել է 16,7 տոկոսսով՝ 815 մլն դոլար): Սակայն ներքին պահանջարկը թույլ է մնում:

Ընդհանուր առմամբ սպասվում է, որ Հայաստանում, ինչպես եւ հարեւան Վրաստանում, տնտեսական կտրուկ աճի բացակայույունը՝ վառելիքի ու սննդի ցածր գների հետ միասին, կօգնի նվազեցնել գնաճը, բայց 2017-ին այն կարող է աճել համարյա կրկնակի՝ տնտեսական ակտիվացմանը զուգընթաց:

Հայաստանում 2016-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին գնաճը սպասվում է մինուս 0.5 տոկոսի չափով, իսկ 2017-ին՝ 2.5 տոկոսի: ՀՆԱ-ի նկատմամբ բյուջեի փաստացի պակասուրդը2016-ին սպասվում է 4.5 տոկոսի չափով, իսկ 2017-ին՝ 3.0 տոկոսի: 2016-ին եւ 2017-ին ՀՆԱ-ի նկատմամբ բյուջեի փաստացի պակասուրդը սպասվում է 20.5 եւ 20.7 տոկոսի չափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ