News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնական Տոտորի պրեֆեկտուրայում,որտեղ ուրբաթ 6,6 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, երկու օրում 189 հետցնցում է գրանցվել, հաղորդում է Ճապոնիայի օդերեւութաբանական վարչությունը։

Ուրբաթ՝ հոկտեմբերի 21-ին, Տոտորի պրեֆեկտուրայում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի օջախը գտնվել է 11 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է պրեֆեկտուրայի կենտրոնում։ 7-բալանոց ճապոնական սանդղակով ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6 բալ։ Ականատեսների խոսքով, ցնցումներն այնքան ուժեղ են եղել, որ դժվար է եղել ոտքի վրա մնալը։ Երկրաշարժն զգացվել է Ճոպանիոյի 47 պրեֆեկտուրաներից 31-ում։

Այս պահի դրությամբ երկրաշարժից տուժել է 16 մարդ, ավերվել կամ վնասվել է ավելի քան 320 շենք շինություն, ավելի քան 7 հազար ընտանիքներ մնացել են առանց ջրամտակարարման։

Օդերեւութաբանները նշում են, որ հետցնցումները կշարունակվեն մեկ շաբաթ, ինչը սողանքների վտանգ է առաջացնում հատկապես լեռնային գյուղերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ