News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Խոշոր բանկերը պատրաստվում են 2017-ի սկզբին հեռանալ Մեծ Բրիտանիայից, երբ ուժի մեջ կմտնի Brexit-ը։ Այս մասին Observer-ում գրել է Բանկիրների բրիտանական ասոցիացիայի (BBA) նախագահ Էնթոնի Բրաունը։

«Բանկերի համար Brexit-ը նշանակում է ոչ միայն առեւտրի վրա լրացուցիչ սակագների կիրառում, ինչը, հնարավոր է, տեղի ունենա նաեւ այլ ոլորտներում։ Դա վերաբերում է նրան, արդյոք բանկերը ծառայություններ մատուցելու իրավական իրավունք կունենան, թե ոչ»,-հայտարարել է Բրաունը։

«Ինչ վերաբերում է բիզնեսներին, ապա նրանք չեն կարող սպասել մինչեւ վերջին րոպեն։ Բանկերը կարող են լավատեսություն ունենալ, բայց ստիպված են աչքի տակ ունենալ նաեւ վատագույն սցենարները։ Միջազգային բանկերի մեծամասնությունում նախագծային խմբերը որոշում են, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել՝ երաշխավորելու համար իրենց հաճախորդների սպասարկման հնարավորությունը եւ մինչեւ որ ամսաթիվն է դա հնարավոր»,-հավելել է նա։

Այդուհանդերձ, Բրաունը կարծիք է հայտնել, որ Լոնդոնը, լինելով գլոբալ ֆինանսական կենտրոն, կկարողանա դիմակայել դժվարություններին։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր է մինչեւ 2017 թվականի մարտը ակտիվացնել ԵՄ կազմից դուրս գալու Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ