News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբը հերքել է պոռնոաստղ Ջեսիկա Դրեյքի մեղադրանքները՝ Թրամփի կողմից ոտնձգությունների մասին՝ դրանք անվանելով կեղծ։

«Այս պատմությունը ամբողջությամբ կեղծ է եւ ծիծաղելի։ Սա Քլինթոնի քարոզարշավի կողմից եւս մեկ փորձ է անվանարկել թեկնածուին, որը միայն այսօր երեք տարբեր հարցումներով առաջին տեղում է»,-ասված է Թրամփի շտաբի տարաած հայտարարությունում։

Շաբաթ Թրամփը Փենսիլվանիա նահանգի Գեթիսբերգ քաղաքում ելույթ ունենալով ընտրողների առջեւ, հայտարարել էր, որ պատասխանատվության կենթարկի բոլոր կանանց, որոնք իրեն մեղադրում են ոտնձգությունների մեջ։ Դրեյքը թվով 11-րդ կինն է, ով հանդես է գալիս նման մեղադրանքով։

Ավելի վաղ Դրեյքը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Թրամփի հետ ծանոթացել է 2006 թվականին գոլֆի մրցաշարի ժամանակ, որտեղ նա իբր իրեն 10 հազար դոլար է առաջարկել սեքսի համար։ Դրեյքը մերժել է առաջարկը։ Կինը նաեւ ցույց է տվել մի լուսանկար, որտեղ ինքը Թրամփի հետ է։

Նշենք, որ օրերս հրապարակվել է 11 տարվա վաղեմության մի տեսանյութ, որտեղ Թրամփը գլուխ է գովում, թե կարող է ձեռք տալ կանանց ինտիմ մասերին, քանի որ ինքն «աստղ» է։ Այս տեսանյութը վնասել է հանրապետականների թեկնածուի քարոզարշավին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ