News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհի բազմաթիվ երկրներում 1999 թվականից հոկտեմբերի յուրաքանչյուր չորրորդ երկուշաբթի նշվում է Դպրոցական գրադարանների միջազգային օրը (International School Library Day): Նախաձեռնությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ինն է: Ամեն տարի այն նվիրվում է որոշակի թեմայի:

Ըստ Calend-ի՝ առաջին անգամ այն հռչակել է Դպրոցական գրադարանների միջազգային ասոցիացիայի (International Association of School Librarianship, IASL) նախագահ Բլանշ Վուլզը:

2005 թվականին տոնի պաշտոնական կարգավիճակը հաստատել է արդեն կազմակերպության նոր ղեկավար Փիթեր Ջենկոն: 2008-ին տոնը նոր մակարդակի է բարձրացել. հունվարին նախագծի համակարգող Ռիք Մալհոլանդը հայտարարել է, որ տոնը միամսյակի է վերածվելու՝ դարձյալ միջազգային մակարդակով: Նույն տարվա հոկտեմբերին արդեն անցկացվել է Դպրոցական գրադարանների առաջին միամսյակը (International School Library Month)՝ «Գրագիտություն եւ կրթություն՝ ձեր դպրոցական գրադարանում» կարգախոսով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ