News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալիհը հույս ունի, որ նավթ արդյունահանող երկրներին կհաջողվի ընդհանուր որոշման հանգել ՕՊԵԿ-ի նոյեմբերի վերջին կայանալիք հանդիպմանը։

«Այսօր մեր հանդիպումը կարեւոր կետ է գործընթացը համակարգելու համար, որի արդյունքում համաձայնության կարող ենք հասնել նոյեմբերի  վերջին ՕՊԵԿ-ի երկրների եւ նավթ արդյունահանող այլ երկրների միջեւ»,-այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ասել է նա Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ հանդիպման ժամանակ։

«Այսօրվա հանդիպումը լավագույն կերպով ցույց տվեց նավթի շուկան կայունացնելու Սաուդյան Արաբիայի մտադրությունը»,-ընդգծել է Խալիդ ալ-Ֆալիհը։ Նա համարում է, որ Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը դիրքորոշում կհայտնեն, որը լավ ազդակ կլինի նավթի շուկայի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ