News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրակրթական դպրոցներում «մոր եւ աղջկա» մաֆիան վերացնելու համար Կրթության եւ գիտության նախարարությունը մի քանի նախագծեր է ներկայացնելու, որոնց համաձայն, կրթության օրենսդրական եւ ենթաօրենսդրական դաշտում փոփոխություններ կարվեն:

«Շատ ուշադիր պետք է լինենք, որովհետեւ 1 դպրոց ունեցող գյուղերում ավանդական, այսպես կոչված մանկավարժական ընտանիքներ կան, որտեղ մայրը տնօրեն է, իսկ աղջիկն էլ մանկավարժական կրթություն ունի եւ նույն դպրոցում ուսուցիչ է աշխատում: Սա չպետք է դիտարկել նույն հարաբերության մեջ, այլ պետք է դիտարկել վարչական դաշտում, պետք է խոսել հնարավոր օրենսդրական կարգավորումների մասին, այն է` խորհրդի ուժեղացում եւ բարեվարքության կանոնների հաստատում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նախարարի պնդմամբ, իրենք հիմա համապատասխան նախագծերն են մշակում, սակայն չպետք է մոռանալ` դպրոցներում խնդիրն ավելի բարդ է. մի կողմից վարչական աշխատանքներն են, մյուս կողմից` ուսուցչի, քանի որ շատ գյուղերում կադրային խնդիրներ կան. «Պետք է կարողանալ հասկանալ այս ամենը, շատ կարեւոր է, որ խորհրդի աշխատանքը մենք իմաստավորենք: Այսինքն խորհուրդը չպետք է աշխատի միայն տնօրեն նշանակելու ժամանակ, այլ պետք է բարեվարքության կանոնները ներառի դպրոցի զագացման ծրագրի մեջ»:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 13-ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ հանրակրթական դպրոցներում ղեկավարության ընտրությունների վրա չպետք է ազդեն ազգակցական կապերն ու շահերի բախումը: Նա Կրթության եւ գիտության նախարարությանն ու մարզպետերին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետին հանձնարարել է 7 օրվա ընթացքում ընտրությունների այնպիսի մեխանիզմ ներկայացնել, որը կբացառի ծանոթի միջոցով նշանակումները:

Տպել
Ամենաշատ