Իրաքի Նինվե նահանգում, Մոսուլի մոտ, «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները այրել են դեղագործական գործարանը։ Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել են նահանգի իր աղբյուրները։
«Այս գործարանը 2007-ին միջազգային ISO սերտիֆիկատ է ստացել եւ համարվում էր լավագույններից մեկը հյուսիսային շրջանում»,-ասել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի գշերը իրաքյան եւ քրդական ուժերը, միջազգային կոալիցիայի օդուժի աջակցությամբ զանգվածային հարձակում են սկսել՝ Մոսուլն ազատագրելու համար։