News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները շուրջ 4 հազար մարդու են որոնում՝ հուլիսի 15-ին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու կասկածանքով։ Այս մասին հաղորդում է Milliyet-ը՝ վկայակոչելով արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին։

«Դեռեւս հետախուզման մեջ է 3 907 մարդ՝ հեղաշրջման փորձին առնչություն ունենալու կասկածանքով։ Այդ գործով 500 հազար էլեկտրոնային կրիչների վրա նյութեր են հավաքվել, որոնք ուսումնասիրելու համար հատուկ ստորաբաժանում է ստեղծվել»,-ասել է նախարարը։

Նրա խոսքով, հուլիսյան իրադարձություններից հետո 82 հազար մարդու նկատմամբ հետաքննչական գործողություններ են իրականացվել, կալանավորվել է մոտ 35 հազար մարդ։

Բոզդաղը քննադատության է ենթարկել ԱՄՆ իշխանություններին, որոնք չեն կատարում Թուրքիայի պահանջը՝ Ֆեթուլլահ Գյուլենին կալանավորելու եւ Անկարային հանձնելու վերաբերյալ։ Պաշտոնական Անկարան Գյուլենին մեղադրում է հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։

Ավելի վաղ նշվել էր, որ Թուրքիայի արդարադատության նախարարը հոկտեմբերի 26-27-ին կմեկնի ԱՄՆ՝ քննարկելու Գյուլենի արտահանձնման հարցը եւ ամերիկյան կողմին կներկայացնի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք հաստատում են Գյուլենի հանցավոր գործունեությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ