News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առաջիկա շաբաթ արդեն դպրոցի ամբողջ կանոնակարգը կներկայացվի Կառավարության հաստատմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը` նշելով, որ բարելավված տարբերակն է ներկայացվելու:

«Նոր առաջարկներ ունենք, կարծում եմ` գոհ կլինեն այս կանոնակարգից»,- ասաց նախարարը:

Լեւոն Մկրտչյանի խոսքով` մասնավորապես, ցանկություն կա կիրառել տնօրենների ռոտացիայի սկզբունքը, հատկապես քաղաքային դպրոցներում:

«Եթե լավ տնօրեն է, քարացած երկար ժամանակ որեւէ դպրոցում աշխատելուց հետո ինքը կարող է օգտակար լինել այլ դպրոցում: Այդ պատճառով պետք է քննարկել ռոտացիայի գաղափարը»,- ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ