News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կհամագործակցի ՕՊԵԿ-ի (նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ երկրների հետ՝ նավթի հարցերում։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն, հաղորդում է «Բլումբերգը»։

«Մենք հույս ունենք, որ նրանք կկարողանան համընդհանուր համաձայնության հասնել, ըստ որի Ռուսաստանը եւ մյուս նավթ արտադրողները, որոնք ընդգրկված չեն ՕՊԵԿ-ում, կմիավորվեն եւ կհամագործակցեն ՕՊԵԿ-ի անդամների հետ»,-Թեհրանում լրագրողներին ասել է Զանգանեն։

Ալժիրում սեպտեմբերի 28-ին կայացած ՕՊԵԿ-ի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ համաձայնեցվել է սահմանափակել նավթի արդյունահանումը օրական 32,5-33 մլն բարելի սահմաններում, սակայն կազմակերպության յուրաքանչյուր անդամի համար կոնկրետ լիմիտների հարցում դեռ համաձայնություն չկա։ Վերջնական որոշումը պետք է կայացվի Վիեննայում նոյեմբերի 30-ին կայանալիք հանդիպման ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ