News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Կալեում փախստականների ճամբարում, որը ստացել է «ջունգլի» անունը, բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ միգրանտների միջեւ, հաղորդում է BBC-ն։

Ֆրանսիայի Պա դե Կալե դեպարտամենտում փախստականների ճամբարի քանդումը կսկսվի հոկտեմբերի 24-ին։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, երբ միգրանտների 50 հոգանոց խումբը քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ։ Իրավիճակը կարգավորելու համար իրավապահները ստիպված են եղել ծխանռնակներ եւ մահակներ կիրառել։

Auberge des migrants կամավորական շարժման ներկայացուցիչները եւ մի շարք բարեգործական կազմակերպություններ կարծում են, որ մոտ 2 հազար միգրանտներ կարող են հրաժարավել լքել ճամբարը, քանի որ նախկինի պես մտադիր են հասնել Մեծ Բրիտանիա։ Հեռուստաալիքը նշում է, որ իշխանությունները հույս ունեն, որ ճամբարը քանդելիս ստիպված չեն լինի ուժ կիրառել։

Ֆրանսիայի իշխանությունները մոտ 10 հազար թռուցիկ կբաժանեն, որպեսզի միգրանտներին տեղեկացնեն այն վայրերի մասին, որտեղից ավտոբուսները կվերցնեն նրանց։ Կիրակի օրվանից միգրանտներին կսկսեն տեղափոխել երկրի տարբեր հատվածներ, որտեղ նրանց հնարավորություն կտրվի փախստականի կարգավիճակ ստանալու դիմումներ ներկայացնել։

Ներկայումս առնվազն 9 հազար ապօրինի ներգաղթյալ է ապրում Ֆրանիական Կալեում, որտեղ սկսվում է Եվրոթունելը։ Նրանք ցանկացած միջոցի դիմում են, որպեսզի հայտնվեն Մեծ Բրիտանիայում։ Փախստականների մեծ մասը Ֆրանսիա է եկել Էրիթրեայից, Սուդանից եւ Սոմալիից, ինչպես նաեւ Սիրիայից եւ Աֆղանստանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ