News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Իրաքի զինվոականներն ու քրդական փեշմերգան Մոսուլը «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելու գործողության շրջանակներում երկու նոր ճակատ են բացել Մոսուլից հյուսիս-արեւելք ընկած հատվածում, հաղորդում է «Ասոշեյթեդ Փրեսը»։

Քրդական ուժերը գործակալությանը հայտնել են, որ հարձակումն սկսել են Բաշիքա քաղաքի մոտ։ Իրաքի հատուկջոկատայինների հրամանատար, գեներալ-մայոր Հայդեր Ֆադիլը նշել է, որ հարձակում է իրականացվում նաեւ հենց քաղաքի վրա, որը շրջապատված է եւ մի մասն արդեն ազատագրված է գրոհայիններից։

Բաշիքայից ոչ հեռու գտնվում է նույնանուն ռազմաբազայն, որտեղ տեղակայված են թուրք զինվորականները, որոնք Իրանք են մտել 2015-ի վերջին՝ Մոսուլի վրա հարձակման համար իբր սուննի եւ քրդական ուժերի նախապատրաստման առիթով։ Իրաքի իշխանությունները քննադատել են թուրքական ուժերի ներկայությունը, քանի որ այն չէր համաձայնեցվել Բաղդադի հետ, եւ կոչ են արել Անկարային դուրս բերել իր զինվորականներին։

Հիշեցնենք, որ Մոսուլի ազատագրումն սկսվել է հոկտեմբերի 17-ին։ Առաջին օրերին ռազմական գործողություններն ընթանում էին հրավային ուղղությամբ, որտեղ իրաքյան ուժերին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել մի քանի տասնյակ բնակավայրեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ղազախստանում ահաբեկչություն է կանխվել
Ըստ CaspianLife-ի՝ վերջինիս բնակության վայրում խուզարկությամբ առգրավվել ...
Ամենաշատ