News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

76 տարեկանում հոկտեմբերի 22-ին մահացել է WikiLeaks պորտալի տնօրեն Գեւին ՄաքՖադենը։ Այս մասին հաղորդում է կազմակերպության տվիթերյան էջը։

WikiLeaks-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ՄաքՖադենը լքել է այս աշխարհը եւ պատրաստ է հանդիպել Աստծո հետ։ Հաղորդագրությունը ստորագրել է պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը, ինչպես հայտնի է դարձել ավելի վաղ, Էկվադորի դեսպանատանը խնդիրներ ունի ինտերնետ հասանելիության հետ կապված։ Ասանժը, դիմելով ՄաքՖադենին, գրել է, որ վերջինս «մի լավ նեղը գցի Աստծուն»։

ՄաքՖադենը նաեւ բրիտանական հետաքննական լրագրության կենտրոնի հիմնադիրն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ