News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոնակոյի Ալբերտ 2-րդ արքայազնն ամերիկյան Ֆիլադելֆիայում տուն է գնել, որը պատկանել է նրա մորը՝ դերասանուհի Գրեյս Քելլիին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Արքայազնը հաստատել է գործարքի փաստը՝ նշելով, որ առայժմ հայտնի չէ, թե ինչ է անելու մոր մանկության տան հետ: «Ակնկալում ենք, որ այստեղ թանգարանային ցուցադրություն կլինի եւ, հնարավոր է, տարածքի մի մասն էլ կզբաղեցնի մեր հիմնադրամը»,- ասել է Մոնակոյի արքայազնը:

Նրա խոսքով՝ այդ տունը յուրահատուկ նշանակություն ունի նրա ընտանիքի համար եւ ուրախ է, որ հաջողվել է փրկել շենքը: Մոնակոյի արքայազնը նաեւ նշել է, որ այդ տան հետ կախված մանկության հիշողություններ ունի:

Անշարժ գույքի գործակալի տվյալներով՝ տունը վաճառվել է 754 հազար դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ