News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ազգային ոստիկանության ղեկավար Ժան-Մարկ Ֆալկոնը հայտարարել է իրավապահների համար մի շարք նորարարությունների մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Journal du Dimanche-ը:

Նորամուծությունների թվում են «համացանցին միացված պլանշետների տրամադրումը», ինչպես նաեւ «տրանսպորտային միջոցներ պաշտպանության» բարելավումը:

«Ես այս մարդկանց ղեկավարն եմ, հասկանում եմ նրանց լուրջ անհանգստությունը: Նաեւ ասում եմ ձեզ, որ կիսում են նրանց գրեթե բոլոր մտահոգությունները»,- ասել է Ֆալկոնը:

Ոստիկանների առաջին ցույցերը սկսվել են երկուշաբթի՝ կապված Վիրի Շատիյոնի միջադեպի հետ: Հոկտեմբերի 8-ին այստեղ կոնֆլիկտ է տեղի ունեցել երիտասարդների խմբի եւ իրավապահների միջեւ: Բախումների արդյունքում 28-ամյա ոստիկանը լուրջ այրվածքներ է ստացել, նա արհեստական կոմայի մեջ է:

Ուրբաթ հարյուրավոր իրավապահներ հավաքվել են ոստիկանության գլխավոր վարչության շենքի առջեւ՝ բողոքելով ինքնապաշտպանության միջոցների անբավարարության դեմ: Հաղորդվում է, որ նման ակցիաներ անցկացվել են նաեւ Կալեում, Լիոնում, Տուլուզում, Նիսում եւ այլ քաղաքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ