News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դուբայում 80%-ով ավարտին են հասցրել ֆոտոշրջանակի տեսքով աշխարհի ամենամեծ կառույցի շինարարությունը: Այս մասն գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Dubai Media Office-ը:

Կառույցի բարձրությունը 150 մետր է, լայնությունը՝ 93 մետր: Նախագծի արժեքը 43.5 մլն դոլար է: «Շրջանակի» միջով մեկ եւ մյուս կողմից տեսարան է բացվում դեպի «նոր» եւ «հին» Դուբայները:

Կառույցի գագաթին ապակեպատ հետիոտնի անցում կա, այն բաց կլինի բոլորի համար:

Շինարարության ավարտի հստակ ժամկետը դեռեւս հայտնի չէ, սակայն ավելի վաղ հաղորդվել էր, որ «ֆոտոշրջանակը» պատրաստ կլինի այս տարվա չորրորդ եռամսյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ