News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների սենատոր Լեյլա դե Լիման Միջազգային քրեական դատարանին կոչ է արել հետաքննություն սկսել թմրանյութերի դեմ պայքարող նախագահ Ռոգրիդո Դուտերտեի նկատմամբ, որի արդյունքում շուրջ 3 հազար մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Guardian-ը:

«Հարկավոր է արդեն սկսել մտածել սպանությունների հետաքննության մասին՝ որպես մարդկության դեմ հանցագործությունների»,- պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է դե Լիման:

Սենատորը Դուտերտեի ամենախիստ ընդդիմախոսներից է: Նշվում է, որ նրան արդեն կոռուպցիայի եւ նարկոբարոնների հետ կապերի մեղադրանքներ են առաջադրվել:

Մայիսին ընտրված նախագահ Դուտերտեն թմրամոլների եւ թմրավաճառների դեմ լայնածավալ արշավ է սկսել: Ոստիկանության վերջին տվյալների համաձայն՝ Դուտերտեի իշխանության գալուց ի վեր երկրում թմրավաճառության հետ կապված շուրջ 3 հազար մարդ է սպանվել, այդ թվում՝ այդ ոլորտում հետաքննությունների ընթացքում: Միջազգային հանրությունը բազմիցս դատապարտել է պայքարի այս մեթոդները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ