News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ազգային կրթության եւ բարձրագույն ուսման նախարար Նաժատ Վալո-Բելքասեմը օրեր առաջ հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ուսումնասիրելու համար ցեղասպանությունները եւ զանգվածային ոճիրները, նպատակ ունենալով նրանց լավագույնըմբռնումը, ինչպես նաեւ ժխտողականության դեմ պայքարը: Այս մասին գրել է Ֆրանսիայում լույս տեսնող «Հառաջ» թերթը:

Այս առաքելությունը, որը ստեղծվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի անց, վստահված է Ազգային կրթության ընդհանուր քննիչ Վենսան Դյուքլերին:

Նա պետք է գլխավորի 12 տարբեր երկրների քաղաքացիներից բաղկացած 46-հոգանոց խումբը: Առաքելության անդամները պատմության, սոցիոլոգիայի, մարդաբանության մասնագետներ են, բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներ, իրավաբաններ, լրագրողներ կամ հոգեվերլուծաբաններ:

Խումբը պետք է ցեղասպանությունների եւ զանգվածային ոճիրների մասին տեղեկագիր պատրաստի, որպեսզի հնարավոր լինի դյուրացնել դրանց ըմբռնումը եւ կանխարգելման նոր ձեւեր ստեղծել:

Առաքելությունն իր եզրակացությունները պետք է ամփոփի մեկ տարվա ընթացքում:

Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը նշել է, որ սրանով ուզում է «արդար հիշողության քաղաքականություն» վարել, հավելելով, որ այս ժամանակաշրջանում, երբ ժխտողականությունը իրականություն է եւ բարգավաճում է, մոռացության դեմ պայքարում անցյալի փոխանցումը հրամայական պահանջ է դառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ