News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոլանդ Թրամփը զինյալներից իրաքյան Մոսուլի ազատագրումը «լիարժեք աղետ» է կոչել: Այս մասին գրում է Lenta-ն:

«Մասուլի վրա հարձակումը լիարժեք աղետի է վերածվում: Մենք մի քանի ամիս առաջ նախազգուշացրել ենք նրանք: ԱՄՆ-ն հիմարի տեսք ունի: Քվեարկեք Թրամփի օգտին եւ նորից հաղթեք»,- Twitter-ում գրել է նախագահի թեկնածուն:

Թրամփը նախկինում նույնպես քննադատել է ԱՄՆ-ի մերձավորարեւելյան քաղաքականությունը, որը, նրա կարծիքով, հանգեցրեց ծայրահեղ իսլամի բռնկման եւ ահաբեկչության:

«Լիբիան կայուն էր: Սիրիան վերահսկողության տակ էր: Եգիպտոսն աշխարհիկ նախագահի եւ ԱՄՆ-ի դաշնակցի իշխանության տակ էր: Իրաքում բռնության ծավալների նվազում էր գրանցվում: Խմբավորումը, որից աճեց այն, ինչը մենք ԻՊ ենք կոչում, մոտ էր հանգչելուն: Իրանը տնտեսական պատժամիջոցների տակ էր»,- հայտարարել է նա:

Թրամփը նաեւ հավելել է, որ Օբամայի եւ Քլինթոնի քաղաքականության արդյունքում Լիբիան ավերակների է վերածվել, ամերիկյան դեսպանը սպանվել է, ԻՊ-ն այնտեղ նոր բազա է ստացել, Սիրիան կործանարար քաղաքացիական պատերազմի մեջ է, իսկ ԻՊ-ն վերահսկում է այդ երկրի տարածքների զգալի մասը: Հանրապետական թեկնածուի խոսքով՝ փախստականների ճգնաժամն էլ սպառնում է Եվրոպային եւ ԱՄՆ-ին:

Հիշեցնենք, որ իրաքյան իշխանությունները Մոսուլի ազատագրման գործողությունը սկսել են հոկտեմբերի 17-ին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ