Ամերիկյան մասնագետները «Սեքվոյա» ազգային պարկի մարմարե քարանձավներից մեկում բազմոտանիների նոր տեսակ են հայտնաբերել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով ZooKeys ամսագիրը:
Diplopoda դասի նոր տեսակը Illacme tobini են կոչել: Միջատը 414 ոտք ունի, ինչը 336-ով պակաս է համաշխարհային ռեկորդից, որը սահմանել է Illacme plenipes տեսակը: Բացի այդ, գիտնականները բազմոտանու մոտ շուրջ 200 թունավոր գեղձեր եւ 4 առնանդամ են հայտնաբերել, որոնք ի հայտ են եկել ոտքերի էվոլյուցիայի արդյունքում:
Գիտնականներն առայժմ չեն կարողանում բացատրել թունավոր գեղձերի գործունեության մեխանիզմը: Մասնագետները մտադիր են շարունակել ուսումնասիրել Illacme tobini-ն: Նրանց կարծիքով՝ ազգային պարկի քարանձավներում կարող են բազմաթիվ այլ անհայտ տեսակներ թաքնված լինել: