Վիետնամի ոստիկանությունը 230 անձի է որոնում, որոնք կիրակի փախել են Դոնգնայ նահանգի թմրամոլների համար նախատեսված վերականգնողական կենտրոնից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP-ն:
Ընդհանուր առմամբ, կենտրոնից 562 մարդ է փախել, ոստիկանությանը հաջողվել է բռնել 332-ին: Վերականգնողական կենտրոնում ավելի քան 1.4 հազար թմրամոլ է բուժվում:
Գործակալության տվյալներով՝ Վիետնամում շուրջ 200 հազար թմրամոլ կա: Երկրում նրանց համար մեկ կամ երկու տարի ժամկետով վերականգնողական ծրագրեր կան, որի ընթացքում հիվանդներն ուսում են ստանում, ֆիզիկական աշխատանքով զբաղվում եւ ծանոթանում կոմունիստական գաղափարախոսությանը: