News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից, ինչպես նաեւ հոկտեմբերի 25-ին եւ 26-ին Հայաստանը լինելու է ցիկլոնի ազդեցության գոտում:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տեղումները կսկսվեն այսօր երեկոյան ժամերից եւ կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 26-ից լույս 27-ի գիշերը: Դրանք կլինեն ժամանակ առ ժամանակ որոշակի դադարներով: Հատկապես ինտենսիվ տեղումներ են սպասվում հոկտեմբերի 25-ի լույս  26-ի գիշերը եւ առավոտյան: 

Բացառությամբ Երեւանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռների մյուս բոլոր գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ճանապարհահատվածներում՝ մերկասառույց:

Ցիկլոնի ամենամեծ հարվածը կլինի Գեղարքունիքի, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ հոկտեմբերի 26-ին առանձին հատվածներում կտեղա 20-25սմ ձյուն: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ին երկրի բոլոր մարզերում կնվազի 8-10 աստիճանով:

ՀՀ ԱԻ նախարարությունը կրկին հիշեցնում եւ հորդորում է վարորդներին

երթեւեկել ձմեռային անվադողերով

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում. կտրուկ տաքացում
Մարտի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի
Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ...
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար. Լարսը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ...
Եղանակը Հայաստանում
Մարտի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաև առաջիկա գիշերվա ընթացքում. Դրանից հետո ջերմաստիճանը կբարձրանա
Անցած գիշեր Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում օդի...
Վարդենյաց լեռնանցքում եւ Բերդ-Ճամբարակ հատվածում բուք է. Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար...
Ամենաշատ