News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականները ծնողներին խորհուրդ չեն տալիս սոցիալական ցանցերում նորածինների լուսանկարներ հրապարակել։ Հաղորդվում է, որ դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, փոխանցում է Informing–ը։
Հայտնի է, որ ծնողներն առավել հաճախ համացանցում տեղադրում են իրենց փոքրիկ երեխաների նկարները։ ԱՄՆ մանկաբուժության ակադեմիայի մասնագետների խոսքով՝ դա կարող է երեխայի զարգացման ժամանակ հոգեկան բարդություններ առաջացնել։

Բժիշկները ենթադրում են, որ երեխաները պետք է իրենց որոշեն, թե ուզում են արդյոք իրենց լուսանկարները համացանցում տեղադրել, թե ոչ։ Քանի որ վաղ հասակում նրանք դա չեն կարող անել, ծնողները պետք է մտածեն իրենց նորածնին հասարակությանը ներկայացնելու անհրաժեշտությունը կա թե ոչ։

Նշենք, որ մանկաբույժները ծնողները խորհուրդ չեն տալիս տեղադրել նաեւ արտասահմանում հանգստանալիս արված լուսանկարներ։ Նրանց խոսքով՝ դա կարող է բացասաբար անդրադառնալ նորածնի ընկալման վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ