Երկուշաբթի առավոտան Մալթայի օդանավակայանում թեթեւ շարժիչով օդանավի կործանման հետեւանքով, նախնական տվյալներով, 5 մարդ է զոհվել: Օդանավում ԵՄ-ի արտաքին սահմանների անվտանգության հարցերի գործակալության («Ֆրոնտեքս») աշխատակիցներ են եղել: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աղետը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 7:20-ին: Օդանավի կործանման վայր փրկարարներ, հրշեջներ եւ բժիշկներ են ժամանել:
Օդանավակայանը ներկայում փակ է: Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից ի վեր սա Մալթայի օդանավակայանում գրանցված ամենամեծ ավիաաղետն է:
Reuters-ի տվյալներով՝ օդանավը լիբիական Միսուրատա էր ուղեւորվում: