News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Նոր Մոսկվայում տեղի ունեցած սպանության վերաբերյալ:

NEWS.am-ի թղթակցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնեցին, որ նախնական տվյալներով, 43-ամյա Էդուարդ Նշանյանին ու 46-ամյա Արմեն Իսրայելյանին սպանելու մեջ կասկածվում է հայազգի տղամարդը, որի անունը դեռ չի հրապարակվում։ Նա հետախուզման մեջ է։ Ճշտվում են կատարվածի հանգամանքները:

Նշենք, որ սպանվածները ծնունդով երեւանցիներ են, Ռուսաստանում նրանք մշտական աշխատանք չունեին եւ վարձով բնակվում էին հայի տանը:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ հոկտեմբերի 23–ին Նոր Մոսկվայում վարձակալած բնակարանում հրազենային վնասվածքով Հայաստանի երկու քաղաքացու մարմին են հայտնաբերել:

Ռուսաստանի քննչական կոմիտեի քաղաքային վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովայի տեղեկացմամբ, հարուցվել է քրեական գործ՝ երկու կամ ավելի անձի սպանության համար (Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մաս):

Իվանովայի խոսքով՝ քննիչները դեպքի վայրում հարցաքննում են հարեւաններին եւ ականատեսներին, պարզում են սպանության շարժառիթներն ու վերականգնում միջադեպի պատկերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ