News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Կալե քաղաքի ծայրամասում սկսվել է տարերային ձեւավորված փախստականների ճամբարի լուծարման գործընթացը, հայտնում է Reuters–ը։

Հարյուրավոր ներգաղթյալներ իրենց իրերով հերթ են պահել նոր բնակության վայր տեղափոխվելու համար։

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են փախստականներին տարբեր վայրերում տեղաբաշխել։ Զինված ոստիկանները շրջափակել են ճամբարը գիշերային միջադեպից հետո, երբ միգրանտների մի մասը սկսել էր այրել զուգարաններն ու քարեր նետել ոստիկանների վրա՝ բողոքելով ճամբարը ցրելու դեմ։

Սեպտեմբերին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ անհրաժեշտ է «ամբողջովին ապամոնտաժել» Կալեի փախստականների ճամբարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ