News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Նաիրիտ» գործարանի հարցը պետք է հստակ լուծում ստանա, չի կարելի ձգձգել։  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խորհրդարանում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Կառավարությունը զարմանալիորեն դրական եզրակացություն է տվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած ««Նաիրիտ» գործարանի փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» օրենքի նախագծին: Ես տեղեկացա, որ այս քառօրյայում այս նախագիծը հնարավոր է՝ չքննարկվի: Եթե նպատակը դրական եզրակացություն տալն է եւ քառօրյայից քառօրյա գլորելը, չեմ կարծում՝ ճիշտ մոտեցում է: Այս հարցը պետք է քննարկվի եւ վերջնական լուծում տրվի՝ կամ այս կամ կամ այն կողմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ իրենց խմբակցությունը հստակ մեխանիզմներ է առաջարկել հարցին լուծում տալու համար:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նույնպես հորդորեց արագ հարցը քննարկել, քանի որ իրենք այնպիսի մեխանիզմներ են առաջարկում, որոնք կօգնեն ներդրողներ գտնել:

Նշենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայկական մի շարք հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցում ասել էր, որ  «Նաիրիտի» վերագործարկման հարցը կառավարության ծրագրում չի ընդգրկվել, քանի որ առարկայական որեւէ առաջարկ չկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ