News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ռեփեր Աշերի հետ պարել է Դրեյքի Hotline Bling հիթի ներքո, հայտնում է People–ը։ Դա տեղի է ունեցել Սպիտակ տան երաժշտական երեկույթի ժամանակ։

Միջոցառումը կոչվում էր «Սեր եւ երջանկություն. երաժշտական փորձ»։ Աշերից բացի, ելույթ են ունեցել Ժանել Մոնեն, Ջիլ Սքոթը, Common–ը եւ The Roots–ը։ Պաշտոնական մասից հետո հավաքվածները պարահրապարակ են դուրս եկել, եւ Աշերը նկարահանել է  Օբամայի պարը Hotline Bling–ի հնչյունների ներքո։

Հաղորդվում է, որ դա Սպիտակ տանը Օբամայի  համար վերջին երաժշտական միջոցառումն էր նախագահի պաշտոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ