News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկում է խորհրդարանին՝ քննարկման առարկա դարձնել մամուլի հրապարակումները այս կամ այն ոլորտում մենաշնորհների վերաբերյալ:

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորը մասնավորապես հիշեցրեց երկու հրապարակում. արցախցի նախկին պատգամավոր Վահան Բադասյանն օրեր առաջ ահազանգել էր, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը առնչություն ունի բանակի մատակարարումների ոլորտում կոռուպցիայի հետ, երկրորդ՝ գործարար Արարատ Թումանյանը հայտարարել է, որ վերջերս իրեն արգելել են 100 տոննա դիզվառելիք ներկրել Հայաստան:

«ԱԺ-ն պետք է պարզաբանումներ տա այս հրապարակումների վերաբերյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ցանկացած անձ կարող է Հայաստան ներկրել ցանկացած ապրանք:

Տպել
Ամենաշատ