News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում դեֆոլտից վախենալ պետք չէ։ Այս մասին հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի (AmCham) նախագահ Տիգրան Ջրբաշյանը՝ մեկնաբանելով Լեւոն Տեր–Պետրոսյանի հայտարարությունը մոտալուտ դեֆոլտի մասին։

Ջրբաշյանի խոսքով՝ վերջին 2 տարում վճարային հաշվեկշռի դեֆիցիտը ՀՆԱ–ի նկատմամբ, ընդհակառակը, լավացել է. 2014 թվականի մինուս 7.6 տոկոսից 2016-ի արդյունքում պետք է հասնի մինուս 2.5 տոկոսի (ԱՄՀ կանխատեսումներով)։ Պատճառները երկակի են։ Մի կողմից սկսվել է վերականգնվել արտահանումը Ռուսաստան, մյուս կողմից՝ պակասել են տրանսֆերտները այդտեղից, եւ երկրում նվազել է այդ թվում ներմուծվող ապրանքների սպառումը։ Այդուհանդերձ, զուտ էֆեկտը դրական է վճարային հաշվեկշռի համար։ «Կենտրոնական բանկի պահուստները նկատելի գերազանցում են կրիտիկական գիծը՝ 3 ամսվա ներմուծման ծավալը։ Իսկ ներմուծման ներկայիս կրճատված ծավալների դեպքում պահուստներն ամեն դեպքում չեն բավականացնում։ Այլ գործ է, որ հանրապետության առաջ կանգնած է արտաքին պարտքի վճարումների անհրաժեշտությունը։ Մոտակա տարիներին մեծ խնդիրներ կլինեն դրա սպասարկման հետ, եթե ներգրավվող միջոցները մուլտիպլիկատիվ արդյունք են ունենում տնտեսության վրա»,– ասել է Ջրբաշյանը։

Նշենք, որ ԱՄՆ տվյալներով՝ 2015-ին ԿԲ պահուստները հավասար են եել ներմուծման 5 ամիսների արդյունքներին, իսկ 2016-ի վերջին ԱՄՀ–ն 5 տոկոս է կանխատեսում։ 2015–ի վերջին Հայաստանի արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ 48.7 տոկոսը։ 2016-ին ԱՄՀ գնահատմամբ այն կկազմի 52.4 տոկոս, իսկ 2017-ին՝ 57 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել…
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Ամենաշատ