News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրահանձնակատարները կքննարկեն Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցների ամբողջական չեղարկման հնարավորությունը։ Այս մասին ասված է հանրապետության Նախարարների խորհրդի հայտարարության մեջ, որն արվել է բելառուսական պատվիրակության՝ Բրյուսել այցի արդյունքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Պատվիրակությունը գլխավորում էր փոխվարչապետ Անատոլի Կալինինը։ Նա բանակցել է ԵՄ 2 գլխավոր հանձնակատարների՝ տրանսպորտի եւ հարեւանության քաղաքականության հանձնակատարների հետ։ Բացի այդ, հանդիպումներ են կայացել խոշոր արդյունաբերական կառույցների ղեկավարների հետ։ Հարեւանության քաղաքականության հանձնակատար Յոհաննես Հանի հետ բանակցությունների ժամանակ Բելառուսի փոխվարչապետն անդրադարձել է ԵՄ պատժամիջոցների լիակատար չեղարկման հնարավորությանը։

«Պարոն Հանը նշել է, որ անպայման կքննարկի այդ պահը իր եվրահանձնակատար գործընկերների հետ»,– ասված է հաղորդագրության մեջ։

ԵՄ արտգործնախարարների խորհուրդը փետրվարին չեղարկել էր Բելառուսի դեմ պատժամիջոցների մի մասը՝ ուժի մեջ թողնելով զինագործական էմբարգոն։ Բելառուսը գրեթե 20 տարի քաղաքական եւ տնտեսական պատժամիջոցների տակ էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ