News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թաիլանդի առեւտրի նախարար Ափիրադի Թանթրափորնը ենթակա գործակալություններին կոչ է արել սեւ հագուստ հավաքել եւ դրանք բաժանել աղքատներին, որոնք չեն կարող իրենց թույլ տալ նման հագուստ գնել, հայտնում է The Bangkok Post–ը։

Դրա նպատակն է Թաիլանդի քաղաքացիներին հնարավորություն տալ մասնակցել հանգուցյալ թագավոր Փումիփոն Ադուլյադետի մահվանը նվիրված սգո արարողություններին։ Այդ կարգադրությունը տրվել էր այն բանից հետո, երբ բնակչության ստվար զանգվածները բողոքել էին, որ չեն կարող իրենց թույլ տալ սեւ հագուստ գնել։ Ընդ որում, Թաիլանդի  բնակիչները կարող են հանձնել ցանկացած գույնի հագուստ, դրանք կներկեն աղքատներին բաժանելուց առաջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ