News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն իր գործունեության առանցքն է դիտարկում արեւելյան գործընկերության երկրներում տնտեսական աճին օժանդակելը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ներկայացնելով Հայաստանում այսօր մեկնարկած «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով միջոցառումների շարքը. Այն կտեւի շուրջ մեկ շաբաթ:

«Հայաստանի նոր կառավարությունն էլ իր ծրագրի առանցքում ունի այս հարցը, ու մենք պատրաստակամ ենք օժանդակել Հայաստանի կառավարությանը բարեփոխումների հարցում, որ հաջող անցում կատարվի արդյունավետ տնտեսության»,-նշեց Սվիտալսկին՝ հավելելով, որ ՀՀ տնտեսության զարգացման հիմնական գործիքներից մեկը փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումն է. «Չիրացված շատ մեծ ներուժ կա Հայաստանում ՓՄՁ-ների ոլորտում։ Հայաստանում զբաղվածության ընդամենը 30 տոկոսն է բաժին ընկնում ՓՄՁժներին, մինչդեռ Եվրոպայում դա 60-70 տոկոս է: Լիահույս ենք, որ ՓՄՁ-ների վրա շեշտադրումը ՀՀ-ում նոր տնտեսական աճ կապահովի երկրի համար»:

ԵՄ դեսպանի խոսքով, հաջորդ ուղղությունը Հայաստանի զարգացման գործում օտարերկրյա ներդրումներն են. «Հավատացած ենք, որ նաեւ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաեւ իրականացվող բարեփոխումները կօգնեն, որ լրացուցիչ օտարերկրյա ներդրումներ ներգրավվեն, այդ թվում ԵՄ-ից»:

«Մենք համարում ենք, որ տնտեսական համագործակցությունը փոխշահավետ է: ԵՄ-ն, խթանելով տնտեսական աճը, որեւէ եսասիրական ձգտումներ չունի։ Որքան հաջողված լինի Հայաստանի տնտեսությունը, այնքան լավ Եվրամիության համար»,- ընդգծեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ վստահեցնելով, որ Հայաստանի կառավարությունն այս իմաստով ճիշտ ուղու վրա է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ամենաշատ